Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են

Ասում են
30.07.2022 | 11:13

Ես նախօրեին հայտնվեցի ազատության մեջ, քանի որ կալանքի ժամկետը լրացավ: Այո, սա հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից:

Իր անձնական պատճառների մասին ես չեմ ուզում այսօր որևէ հայտարարություն անել: Ի վերջո, դա հանրությանը հայտնի կդառնա: Բայց այն, որ սա քաղաքական հետապնդում է, այն, որ սա տարածվում է ընտանիքիս մյուս անդամների նկատմամբ, որևէ կասկած չկա։


Ավետիք Չալաբյան

Դիտվել է՝ 55105

Մեկնաբանություններ